ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անվտանգության աշխատակիցներին խնդրել է սրահից դուրս բերել սկանդալիստին, ով ընդհատել է մամլո ասուլիսը: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տանը ԼԳԲՏ հանրույթի պատվին ընդունելությանը Օբամայի ելույթի ժամանակ:
«Դուք ձեզ հանգիստ կպահեք, կամ մենք ստիպված կլինենք դուրս հրավիրել ձեզ այստեղից: Լավ, դուրս տարեք նրան, խնդրում եմ»,- դիմել է Օբաման անվտանգությանը:
Ի պատասխան՝ ակտիվ հյուրը բղավել է. «Ոչ մի վտարում»:
«Սովորաբար ես նորմալ եմ վերաբերվում նման բացականչություններին։ Բայց ոչ այն ժամանակ, երբ ես իմ տանն եմ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նշվում է, որ Օբամային փորձել է ընդհատել ներգաղթյալների շրջանում ԼԳԲՏ-ի իրավունքների համար պայքարող ակտիվիստը:









































