ՆԱՏՕ-ի հինգ զինվոր է զոհվել շաբաթ օրը աֆղանական Լագման նահանգի «Գամբիրի» ռազմաբազայի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Զինվորական շինության պայթյունի հետևանքով զոհվել են նաև աֆղանական բանակի 4 զինվոր, ևս 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ:
Այս մասին հայտնել է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը:
Զինվորական համազգեստով մահապարտ ահաբեկիչը շահիդի գոտին պայթեցրել է աֆղանական բանակի կորպուսի և ՆԱՏՕ-ի «Արևելք» գոտու հրամանատարության համատեղ խորհրդակցության ժամանակ: Այս պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը:
Տեղեկացնենք նաև, որ վերջին շրջանում գրեթե ամեն օր Աֆղանստանի տարածքում տեղի են ունենում պայթյուններ: Նախօրեին Քանդահար քաղաքում նմանատիպ պայթյուն է որոտացել, որի հետևաքով զոհվել է ոստիկանության վարչության պետ Խան Մուհամադ Մոջահեդը: