ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի տնօրեն Միխայիլ Գեորգ Լինկը Հայաստանի իշխանություններին կոչ է արել հարգել Երևանի կենտրոնում ցույցերին մասնակցող անձանց հավաքների ազատությունը։ Այս մասին հայտնում է ԵԱՀԿ-ն՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Երևանում անցկացվում են զանգվածային բողոքի ակցիաներ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման։
«Հայաստանը, ինչպես ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունները, ստանձնել է պարտավորություն՝ պահպանելու և խթանելու հայացքների ազատության հիմնարար իրավունքը, և պետք է լիովին հարգի Երևանի ցուցարարների իրավունքներն այդ իրավունքի իրագործմամբ»,- ասվում է Լինկի հայտարարության մեջ։
Իրավապահ մարմինների գործողությունները՝ ներառյալ ջրցանների կիրառումը և հարյուրավոր խաղաղ ցուցարարների ձերբակալությունը, լուրջ մտահոգություն են առաջացնում՝ հավելել է նա։
Լինկի խոսքով՝ իրավապահ մարմինները պետք է ապահովեն խաղաղ հավաքների անցկացումը, իսկ ոստիկանության գործողությունները պետք լինեն «օրինական, անհրաժեշտ և համաչափ»։
«Ավելորդ ուժի կիրառման կամ անարդարացի և կամայական ձերբակալությունների մասին բոլոր մեղադրանքները պետք է հետաքննվեն ժամկետում՝ անաչառ և մանրակրկիտ, իսկ պատասխանատուները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- հայտարարել է Լինկը։












































