Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, ուրբաթ օրը Հոմս քաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է ոստիկանության մեկ ներկայացուցիչ: Գործող ռեժիմի դեմ բողոքող ցուցարարները հարձակվել են ոստիկանի վրա` քարերով և փայտերով սպանելով նրան:
Հոմսում, ինչպես և մյուս խոշոր քաղաքներում նախօրեին տեղի էին ունեցել բազմահազարանոց հանրահավաքներ, որտեղ հնչել են հակակառավարական կարգախոսներ: Ինչպես մայրաքաղաք Դամասկոսում, Հոմսում ևս ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: