Ավստրալիայում վերջերս վթարի հետևանքով զոհվել է 40 տարի առաջ ԱՄՆ-ից փախած տղամարդը, որտեղ ոստիկանությունը նրան որոնել է թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով: Այս մասին գրում է Time-ը:
Փախստական հանցագործին հաջողվել է փախչել դատարանից` կեղծելով սեփական մահը: 37-ամյա Ռեյմոնդ Գրեյդի Սթենսելան ձերբակալվել է ԱՄՆ-ում 1974-ին` Կենտրոնական Ամերիկայից Ֆլորիդա 12 տոննա մարիխուանայի մաքսանենգության մեղադրանքով: Տղամարդուն հաջողվել է 500 հազար դոլար գրավի դիմաց դուրս գալ բանտից:
1975-ի հունվարին նա պետք է դատարան ներկայանար, սակայն Սթենսելի փաստաբանն ասել է, որ նա ջրասույզ է եղել Հոդուրասում: Սթենսելի ընկերուհին` Ջենեթ Վուդը, հաստատել է այդ խոսքերը: Մեղադրյալի մարմինը չեն գտել, սակայն բոլորը կարծել են, որ նա մահացել է:
Իրականում կեղծելով իր մահը՝ Սթենսելը Վուդի հետ Ավստրալիա` Քվիսլենդ է փախել` լքելով կնոջն ու 4 երեխաներին:







































