ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները որոշում են ընդունել մեծացնել արագ արձագանքման ուժերի քանակը` հասցնելով այն մինչև 40 հազար մարդու: Այս մասին չորեքշաբթի օրը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Մենք որոշել ենք մեծացնել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի թիվը` հասցնելով մինչև 40 հազար մարդու»,- ասել է նա: Այդ ուժերը կմեծանան 3 անգամ` նախկին 13 հազարի համեմատ:
ՆԱՏՕ-ն նաև որոշում է ընդունել պատասխաններ նախապատրաստել Ռուսաստանի «միջուկային հռետորաբանությանը»:











































