Իտալական «Ռոմա»-ն և ֆրանսիական «Մոնակո»-ն դեռ բանակցություններ են վարում իտալացի հարձակվող Մատիա Դեստրոյի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է Sky Sports-ը:
Ֆրանսիական ակումբը մտադիր է գործարքն ավարտին հասցնել մինչև ընթացիկ շաբաթվա վերջ, որպեսզի Դեստրոն կարողանա մասնակցել ակումբի մինչմրցաշրջանային հանդիպումներին:
Ներկա պահին ամեն ինչ կախված է Դեստրոյի ցանկությունից: Հիշեցնենք, որ 2014/15 թթ. մրցաշրջանի երկրորդ կեսում Դեստրոն վարձավճարով հանդես էր գալիս «Միլան»-ում: 31 խաղում նա դարձել է 8 գոլի հեղինակ:







































