Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թագուհի Եղիսաբեթ 2-րդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում շրջել են նավակով: Թագուհին եռօրյա գերմանական այցի ընթացքում հանդիպել է Մերկելի հետ, և նրանք միասին նավակով շրջել են Շպրեե գետում:
Բացի այդ, Եղիսաբեթ 2-րդն ու նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, հանդիպել են Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հետ և գրառումներ կատարել հյուրերի համար նախատեսված հուշագրքում: Թագավորական զույգը ծրագրում է ուրբաթ հանդիպել Բեռլինի բնակիչների հետ և այցելել Բերգեն-Բելզենի նացիստական համակենտրոնացման ճամբար:











































