Tuesday, 23 06 2026
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը

Հայտնի են դարձել Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնողները

Թուրքական Sabaհ թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում երեկ տեղի է ունեցել նորընտիր պատգամավորների երդմնակալության արարողությունը: Դրա շրջանակներում խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն իր լիազորությունները ժամանակավորապես հանձնել է ամենատարեց պատգամավոր, 77-ամյա Դենիզ Բայքալին:

Խորհրդարանի նախագահի ընտրություններն անցկացվելու են հունիսի 30-ին, իսկ խորհրդարան անցած կուսակցությունների կողմից այդ պաշտոնում իրենց թեկնածուներին առաջադրելու ժամկետը սպառվում է հունիսի 27-ին: Երդմնակալության արարողությունից հետո հայտնի է դարձել, թե ովքեր են հավակնում Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնին:

Ներկա դրությամբ միայն «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չի կողմնորոշվել, թե ում թեկնածությունն է առաջադրելու այդ պաշտոնում: Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) թեկնածուն խորհրդարանի ներկայիս ժամանակավոր նախագահ Դենիզ Բայքալն է:

«Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) թեկնածուն Էքմելեդին Իհսանօղլուն է, ով 2014 թվականին Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններում ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցն էր: Ինչ վերաբերում է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ), ապա նրա թեկնածուն Միր Դենգիր Ֆըրաթն է: Առաջին երկու փուլում Թուրքիայի խորհրդարանի նախագահի թեկնածուն պետք է ստանա 367 քվե (2/3), իսկ երրորդ փուլում՝ պարզ մեծամասնություն (276 քվե):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում