ABC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկացի դերասան Դուեյն Ջոնսոնը խաղալու է «Ցասում» (Rampage) ֆիլմում, որը հենված է նույնանուն և 1980-ական թվականներին հանրահայտ համակարգչային տեսախաղի վրա: 43-ամյա դերասանի հանդեպ պրոդյուսերների հետաքրքրությունն աճել է այս տարի լույս տեսած San Andreas ֆիլմի հաջողություններից հետո, որում Դուեյն Ջոնսոնը գլխավոր դեր է խաղում:
Մայիսի վերջի դրությամբ ֆիլմն իր ստեղծողներին արդեն իսկ բերել է 414 միլիոն դոլար: «Ցասում» ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկելու են 2016 թվականի ամռանը: Ֆիլմի սյուժեն հենված է երեք մարդու պատմության վրա, որոնք դարձել են գիտական փորձարկումների զոհ և վերածվել են հրեշների: Հենց նրանց դեմ էլ պայքարելու է ֆիլմի հերոսը, որին մարմնավորելու է Դուեյն Ջոնսոնը:








































