ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանն այս պահին Բաղրամյան պողոտայում միացել է ցուցարարներին։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իշխանություններից ակնկալում է դրական արձագանք.«Ընդառաջ գնալ երիտասարդությանը, հիշել սեփական երիտասարդությունը։ Ճիշտ այս տարածքում նրանք երիտասարդ տարիքում մոտավորապես նույն բանով էին զբաղված և երիտասարդական ավյունով, երիտասարդներին հատուկ լավատեսությամբ կատարել այն, ինչ պահանջվում է իրենցից»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ մեզ ցանկանում են կողոպտել, իսկ երիտասարդները չեն ուզում հանձնվել, կողոպտված լինել, և մեր իշխանությունները պարտավոր են պաշտպանել իրենց քաղաքացիներին։ «Մենք չենք ուզում մեզ կողոպտեն»,-հավելեց նա։










































