Հազարավոր բողոքող բեռլինցիներ շինարարներին ստիպել են դադարեցնել նկարիչների կողմից նկարազարդված բեռլինյան պատի ապամոնտաժումը, որը փրկվել էր Բեռլինի վերամիավորումից հետո՝ երկուշաբթի հաղորդում են գերմանական լրատվամիջոցները:
Պատի հատվածը մասնավոր ներդրողներին խանգարում է ճանապարհ կառուցել դեպի Շեպրե գետի ափին գտնվող նորակառույց էլիտար բնակելի համակարգ և վերականգնել գետի վրայով կամուրջը, որն ավերվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Շինարարները հանել էին East Side Gallery-ի առաջին բլոկը՝ քաղաքացիների զանգվածային ցույցերի ֆոնի ներքո: Այդ ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր մի քանի մարդու, սակայն աշխատանքները դադարեցվել էին անվտանգության տեսանկյունից ելնելով:
Օբյեկտի հետագա ճակատագիրը քննարկվելու է մարտի 18-ին: Շինարարական ընկերությունը հայտարարում է, որ պատրաստ է պլանների փոփոխմանը, սակայն դրա համար հարկավոր է հարևան շինության նախագծողի և քաղաքային իշխանությունների համաձայնությունը, որոնցից կարող է պահանջվել հավելյալ ֆինանսավորում: