Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ռեկորդային եկամուտ կստանա իրեն պատկանող անշարժ գույքի հետ կապված գործարքներից, որը վերահսկում է Crown Estate ընկերությունը: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Օրենսդրության համաձայն՝ այդպիսի գործունեությունից բոլոր եկամուտներն անցնում են պետության բյուջե, որից հետո Բրիտանիայի միապետը 2 տարի հետո ստանում է իր բաժնի 15%-ը: Ընթացիկ տարվա առաջին 3 ամիսներին Crown Estate-ը վաստակել է 285 մլն ֆունտ ստերլինգ, այդ գումարից Եղիսաբեթ II-ը կստանա 43 մլն ֆունտ ստերլինգ:
Crown Estate-ի գործադիր տնօրեն Էլիսոն Նիմնոն հայտնել է, որ «անշարժ գույքի շուկայի դինամիկ զարգացման արդյունքում ակտիվների ընդհանուր արժեքն աճել է 16%-ով՝ մինչև 11,5 մլրդ ֆունտ ստերլինգ, ինչն այն դարձնում է խոշորագույն ռիելթորական ընկերություններից մեկը երկրում»:











































