Նյու Յորքում ՄԱԿ-ի քարտուղարության շենքի հարկերից մեկը հունիսի 23-ին մասամբ տարհանվել է, երբ որոշ գրասենյակներում փայտոջիլներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է TASS-ը:
Միջատներ են հայտնաբերվել բարձրահարկ կենտրոնակայանի 34-րդ հարկում, որտեղ գտնվում է դաշտային աջակցության դեպարտամենտը՝ կառույց, որը պատասխանատու է ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությունների նյութատեխնիկական ապահովման համար:
Համաշխարհային կազմակերպության մամլո ծառայությունում TASS-ին հայտնել են, որ փայտոջիլների դեմ պայքարի համար կանչել են միջատազերծման ծառայության աշխատակիցների, որոնք երկու անգամ մշակել են տարածքը:
Կազմակերպության քարտուղարությունում հիշեցրել են, որ տներում և գրասենյակներում փայտոջիլների հայտնվելը հազվադեպ երևույթ չէ «աշխարհի շատ խոշոր քաղաքների համար, և Նյու Յորքը բացառություն չէ»: Իսկապես, միջատները վաղուց զավթել են ԱՄՆ խոշորագույն մեգապոլիսի ոչ միայն բնակարանները, այլև հեղինակավոր հյուրանոցներն ու խանութները:











































