Տնտեսագետ Վահան Քերոբյանի կարծիքով՝ լավ է, որ երեկ Բաղրամյան պողոտայում հավաքվեց անհամեմատ ավելի շատ մարդ, քան նախորդ օրը:
Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր բոլորի կարիքը կա. «Բոլոր նրանք, ովքեր կասկածում են, վարանում են, զբաղված են՝ բոլորը պետք է գան»,- ասաց Քերոբյանը:
Նա հավելեց, որ հավաքված մարդկանցից ոչ ոք նման չէ սոցիալապես անապահով խավի ներկայացուցչի, բայց նրանք բոլորը գիտակից մարդիկ են և հասկանում են, որ իրենց ներկայությամբ օգնում են առավել ծանր վիճակում գտնվող մարդկանց։ «Պետք է գալ, կանգնել և լուծել այս հարցը»,- եզրափակեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։









































