Լոնդոնի «Չելսի»-ն հետաքրքրված է «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Sky-ը:
«Արիստոկրատներ»-ը բարձր են գնահատում երիտասարդ ֆուտբոլիստի ներուժը, բայց նրա տրանսֆերի դիմաց պատրաստ են վճարել 40 մլն ֆունտից ոչ ավելի:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Ստերլինգի տրանսֆերի դիմաց նույնքան գումար վճարել է «Մանչեսթեր Սիթի»-ն, սակայն մերժվել է:








































