Հունգարիան անորոշ ժամանակով դադարեցրել է փախստականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ փաստաթղթի գործողությունը։ Այն թույլ չի տալիս ԵՄ երկրներին արտաքսել անօրինական ներգաղթյալներին պետություններ, որտեղից նրանք եկել են։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Հունգարիայի կառավարության ներկայացուցիչ Զոլտան Կովաչի խոսքով՝ «Դուբլին-3» անունով հայտնի փաստաթղթի գործողության դադարեցման մասին որոշումն ընդունվել է ի շահ Հունգարիայի և նրա բնակչության։
Տարեսկզբից առնվազն 60 հազար փախստականներ են ժամանել Հունգարիայի տարածք։ Մեծամասնությունն այնտեղ է հասել Սերբիայով։












































