ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը սկսել է սեփական արժույթ թողարկել ոսկեդրամների տեսքով։ 1 ոսկե դինարը համարժեք է 139 դոլարին։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Խմբավորման կողմից թողարկված առաջին մետաղադրամների լուսանկարները հայտնվել են սոցցանցերում։ Մի կողմում արաբերեն գրություն է, մյուս կողմում՝ աշխարհի քարտեզը։ Եվս մեկ տարատեսակ է դարձել մետաղադրամը ցորենի 7 հասկերի պատկերով։
Հաղորդվում է, որ արժույթը շրջանառության մեջ կմտնի մոտ ժամանակներս։
Սեփական արժույթ թողարկելու որոշման մասին խմբավորումը հայտարարել էր անցած տարվա նոյեմբերին։ Այն ժամանակ հաղորդվել էր, որ ծայրահեղականները մտադիր են վերադարձնել դինարը, որը կիրառվել է վաղ իսլամի ժամանակ։ Ինչպես միջին դարերում՝ մետաղադրամներ կհատվեն մաքուր ոսկուց և արծաթից։
Ներկայում դինարը Ալժիրի, Բահրեյնի, Իրանի, Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբիայի, Սերբիայի, Թունիսի և Մակեդոնիայի պաշտոնական արժույթն է։ Այնտեղ մետաղադրամները հատում են պակաս ազնիվ մետաղներից։















































