ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով այս գիշեր ոստիկանության վարքագծին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանության երեկվա և այսօրվա գործողությունները բոլորովին համահունչ չեն իրար։
Պատգամավորի խոսքով՝ հիմա աշխարհն է հետևում, թե ինչ է կատարվում Երևանի կենտրոնում, և միգուցե դրանով պայմանավորված՝ ոստիկանությունը մի փոքր կաշկանդված է։
«Երևի հասկացել են, որ այս ժողովուրդն ընկրկող չէ, և եթե նույնիսկ ջրցանով են հանում այստեղից, միևնույն է, հաջորդ օրը նորից այստեղ են, խրորխ և վճռական։ Հիմա մտածում են՝ ինչ լուծում տան խնդրին։ Գուցե հետևություն են անում, Աստված տա խելոք հետևություն անեն»,-հավելեց Լյուդմիլա Սարգսյանը։










































