Սերժ Սարգսյանը կասեցնելո՞ւ է որոշումը
Այս պահին ցուցարարները բանակցում են՝ արդյոք գնան հանդիպեն Սերժ Սարգսյանի հետ։ Ցուցարարների գերակշռող մասը դեմ է հանդիպմանը, քանի որ պահանջը մեկն է՝ կասեցնել որոշումը։
«Հանրապետության նախագահը սպասում է ձեր որոշմանը և նույնիսկ ենթադրում եմ ձեզ համար շատ անսպասելի ելքերով և պատասխաններով հանդիպում է լինելու»,- ցուցարարների հետ զրույցում ասաց Ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը։
«Մեր և քաղաքացիների մեջ կա մի շերտ, որը համը հանում է, այդ շերտ նույնիսկ իրեց չի լսում և ես դա չեմ կարող կառավարել, հայտնվում են լկտի, լպիրշ շանորդիներ, դուք նշում եք ոստիկանության մեջ, բայց հավատացեք, ժողովրդի մեջ դրանք ավելի շատ են»,-ասաց նա՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանն այս պահին սպասում է ցուցարարների հետ հանդիպմանը։








































