Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն իր ամուսնու` Էդինբուրգյան դուքս, արքայազն Ֆիլիպի հետ եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Գերմանիա, հայտնում է TASS-ը:
Հանդիսավոր ընդունելությունից հետո նրանք ուղևորվել են նորաձև «Ադլոն» հյուրանոցը: Ծրագրի պաշտոնական մասը կսկվի չորեքշաբթի: Նրան զինվորական պատվով կընդունի երկրի ղեկավար Յոահիմ Հաուկը, ում հրավերով էլ թագուհին ժամանել է Գերմանիա: Ավելի ուշ, պլանավորվում է Եղիսաբեթ II-ի հանդիպումը կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Այցը կեզրափակվի հունիսի 26-ին, նախկին համակենտրոնացման ճամբարի տեղը կառուցված «Բերգեն-Բելզեն» համանուն հուշահամալիր այցելությամբ: Սա թագուհու հինգերորդ պաշտոնական այցն է Գերմանիա:









































