Կակաոի կամ տաք շոկոլադի օգտագործումը քնելուց առաջ օգնում է ազատվելու ավելորդ կիլոգրամներից: Այդ ըմպելիքներում պարունակվում են օգտագար միացություններ` ֆլավոնոիդներ: Նրանք նվազեցնում են արյան մեջ տրիգլիցերինի մակարդակը, հայտնում է Medikforum-ը:
Արդյունքում անոթները դառնում են էլաստիկ, արյան հոսքը բարելավվում է, որի հետևանքով արագանում է նյութափոխանակությունը, բջիջները նորանում են և բոլոր վնասակար նյութերը դուրս են գալիս օրգանիզմից: Այդպիսի փոփոխությունները նպաստում են քաշի նվազեցմանը և պաշտպանում օրգանիզմը բորբոքումներից, որոնք հանգեցնում են շաքարախտի:
Տասը շաբաթ կակաո կամ շոկոլադ օգտագործելուց հետո դրական արդյունքը երևում է: Ըմպելիքները պետք է պարունակեն շատ կակաո և ինչքան հնարավոր է քիչ շաքար:






































