Բջջային տեխնիկայի չինական արտադրող Elephone ընկերությունը խոստացել է 2015-ի աշնանը թողարկել աշխարհում առաջին 10 միջուկային պրոցեսորով սմարթֆոնը, հաղորդում է My Drives-ը:
Elephone P9000-ը կդառնա X20 Helio պրոցեսորի հիման վրա կառուցված առաջին սմարթֆոնը: Էկրանը կունենա 5.5 դյույմ անկյունաչափ: Սմարթֆոնը կունենա 4 գեգաբայթ օպերատիվ հիշողություն, ներդրված հիշողությունը կլինի 32 գեգաբայթ, դրանց է հավելվում արդեն պարտադիր դարձած 128 գեգաբայթ հզորությամբ հիշողության քարտը: Որակյալ լուսանկարներ նկարելուն կօգնի 21 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկը:
Նախատեսվում է, որ Elephone P9000 կկառավարվի Android 5.1-ով: 500 դոլար արժողությամբ սմարթֆոնը վաճառքում կլինի 2015-ի հոկտեմբերի 20-ին:











































