Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը՝ հանրային պաշտպանի գրասենյակի և կամավոր կարգով իրենց օգնության պատրաստակամությունը հայտնած փաստաբանների միջոցով, պատրաստ է պաշտպանել հունիսի 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածների իրավունքները ոստիկանությունում և ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցող վարչական կամ քրեական գործընթացներում։
Կարող եք զանգահարել՝
(+37410) 600 701, 600 702, 600 703 ՀՀ փաստաբանների պալատ
(+37410) 600 714 հանրային պաշտպանի գրասենյակ:
Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, և ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների և լրագրողների:







































