Մեր հաղթանակի կարևոր գրավականը մեր կարգապահությունն է։ Այս մասին, Ազատության հրապարակում ասաց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը։
«Մենք պետք է ազգովի զինվորի պես լինենք։ Եթե կարողացանք այստեղ այսօր կարգապահությունը պահել, իմացեք, որ անպայման հաղթանակելու ենք։ Մեր տղաները հիմա կներկայացնեն մեր կազմ կոմիտեն, բացի այդ մի քանի հոգուց, որևէ մեկին մի լսեք»,-ասաց նա։
Ակտիվիստներից մեկն էլ նշեց, որ առաջիկա մեկ ժամվա ընթացքում բերման ենթարկված գրեթե բոլոր ակտիվիստներն ազատ կարձակվեն։ Նրանց ճնշող մեծամասնության վրա «խուլիգանության» հոդվածով գործեր են բացվել։ «Բայց մենք բոլորս գիտենք, որ մեր մեջ խուլիգաններ չկան»,-ասաց ակտիվիստը։









































