«Անշուշտ ոստիկանության կողմից անհամաչափ բռնի ուժի կիրառումը սպասելի էր։ Սա առաջին անգամ չէ, ցավոք սրտի, մեր ոստիկանությունը դրանից լավ ոչինչ չի կարողանում անել»,-«Առաջին լրատավական»-ի հետ զրույցում ասաց լուսադեմին ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը։
Նա նշեց, որ իրենք գնացել էին իրենց պահանջի հետևից, իսկ այն մարդը, ով պետք է տար դրա պատասխանը, ինչպես միշտ անտեսեց քաղաքացու կարծիքը։
Ոստիկանական բաժանմունքում, նրա խոսքով, ուժ չի կիրառվել իր նկատմամբ.«Որքան տեղյակ եմ բերման ենթարկվածների մեծ մասի նկատմամբ մեքենաների մեջ բռնություններ են կիրառվել»,-ասաց նա։
Պայքարը, նրա խոսքով, պետք է շարունակել այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը մի օր բարեհաճի արձագանքել ոչթ ե 4-5 հոգի հրավիրելով, այլ թանկացումը բեկանելով։