Euromag.ru-ի փոխանցմամբ՝ Բարսելոնի նոր քաղաքապետ Ադա Կոլաուն կրճատելու է զբոսաշրջիկների թիվը: Չնայած նրան, որ Կոլաուն նոր է ստանձնել այդ պաշտոնը՝ նա արդեն իսկ սկսել է վարել նորեկի համար բավական համարձակ քաղաքականություն:
Տիկին Կոլաուն հայտարարել է, որ ցանկանում է սահմանափակել այցելուների թիվը, որոնք ամեն տարի ժամանում են Կատալոնիայի մայրաքաղաք, ինչը ըստ ամենայնի պետք է իրականացվի հյուրանոցների կառուցման սառեցման ճանապարհով կամ էլ վարձակալությամբ տրվող բնակարանների համար առավել խիստ կանոններ ներդնելով:
Նա հայտարարել է, որ եթե իրենք չեն ցանկանում կիսել Վենետիկի ճակատագիրը, ապա ստիպված են սահմանափակում մտցնել Բարսելոնում:










































