Monday, 29 06 2026
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը

Քուրդ պատգամավորը խորհրդարանում թուրքերենով երդվելիս վերստին աչքի է ընկել արտասովոր պահվածքով

Թուրքական Internet Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայի խորհրդարանի շենքում տեղի է ունեցել նորընտիր պատգամավորների երդմնակալության արարողությունը: 24-ամյա ընդմիջումից հետո երդվելու նպատակով Թուրքիայի խորհրդարանի ամբիոնի մոտ հայտնվել է քուրդ պատգամավոր Լեյլա Զանան, ով երկու դեպքում էլ աչքի է ընկել արտասովոր պահվածքով:

Լեյլա Զանան, ով ներկայացնում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ), պատգամավոր է ընտրվել Աղրը (Արարատ) նահանգից: Թուրքիայի խորհրդարանում Լեյլա Զանայի առաջին երդումը տեղի է ունեցել 1991 թվականի նոյեմբերի 6-ին՝ Թուրքիայի 19-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստում:

Այն ժամանակ Լեյլա Զանան երդման տեքստը սկսել է կարդալ թուրքերեն (ինչպես որ նախատեսված է օրենքով), սակայն այն եզրափակել էր քրդերենով՝ իր երդումը նվիրելով քուրդ և թուրք ժողովուրդների միասնությանը: Նա ամբիոնի մոտ հայտնվել էր քրդական դրոշի գույները (դեղին, կարմիր, կանաչ) խորհդանշող մազակալով: Զանայի այս գործողություններն այն ժամանակ մեծ աղմուկ էին բարձրացրել խորհրդարանում, նրանից պահանջել էին ցած իջեցնել այդ «դրոշը», ապա նրան վռնդել էին խորհրդարանի ամբիոնից: Լեյլա Զանայի այդ պահվածքը Թուրքիայի քաղաքական պատմության մեջ մտել է որպես «քրդերենով երդվելու ճգնաժամ»: 1994 թվականին Լեյլա Զանան իր համախոհների հետ ձերբակալվեց և «արգելված կազմակերպության անդամ» (PKK) հանդիսանալու համար դատապարտվեց 15 տարվա ազատազրկման:

Լեյլա Զանան այս անգամ աչքի չի ընկել նման պահվածքով: Թուրքիայի 25-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում Լեյլան երդման տեքստը կարդացել է թուրքերեն, դրանում չի հավելել քրդերեն բառեր, սակայն փոխարենը Լեյլա Զանան այս անգամ երդման տեքստում առկա «թուրք ազգ» արտահայտությունը փոխարինել է «Թուրքիայի ազգ» արտահայտությամբ: Լրատվամիջոցն ընդգծում է, որ խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը նրան կրկնել չի տվել երդման տեքստը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում