Իտալիայում պայմանավորված խաղերի հետ կապված հերթական սկանդալն է հասունանում: Corriere dello Sport- ի տեղեկացմամբ` ձերբակալվել է «Կատանիա»-ի ղեկավարությունը:
Ձերբակալվել են ակումբի նախագահ Անտոնինո Պուլվիրենտին, փոխնախագահ Պաբլո Կոսենտինոն և թիմի մարզական տնօրեն Դանիելե Դելլի Կարին:
Բացի այդ ձերբակալվել են նաև «Կատանիա»-ի 4 փաստաբանները: Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են 2014/15 թթ մրցաշրջանում Բ Սերիայի շրջանակներում պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ:
Հավելենք, որ «Կատանկա»-ն մրցաշրջանն ավարտել է 15-րդ հորիզոնականում:










































