ԶԼՄ-ներում հայտնվել է դերասան Ջորջ Քլունիի մասին հերթական սենսացիոն նորությունը: Այս անգամ ամերիկյան Life&Style տաբլոիդը գրում է, որ Քլունիի կինը՝ Ամալը, արդեն հղի է, բայց նրա հղիությունը հիմա վտանգված է նրա մարմնի ցածր քաշի պատճառով: Ամսագրի հոդվածում մեջբերվում են բժշկի խոսքեր, որը պնդում է, որ ներկայուս Ամալը 172 սմ հասակի դեպքում 40 կիլոգրամից քիչ ավել է կշռում: Այդպիսի ցուցանիշերի դեպքում երեխա կրելը գործնականում անհնար է: Լուսանկարում Ամալն իսկապես շատ նիհար տեսք ունի:
Ո՛չ դերասանն ու նրա կինը, ո՛չ նրանց ներկայացուցիչը այդ թեմայով ոչ մի հայտարարություն չեն արել:
Ի դեպ, 54-ամյա Քլունին երեխա ունենալու վերաբերյալ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է. «Ես այդ մասին չեմ մտածում: Ավելի ճիշտ, ես մտածել եմ այդ մասին, բայդ կարծում եմ՝ դա կյանքում թիվ մեկ նպատակը չէ»:










































