Հայտնի է, որ քրոմոսոմի ծայրերին տեղակայված են տելոմերներ։ Դրանք պաշտպանում են քրոմոսոմները վնասվելուց։ Տարիքի հետ դրանք կարճանում են, ԴՆԹ-ն վնասվում է, և բարձրանում է հիվանդությունների ռիսկը, օրինակ՝ Ալցհեյմերի հիվանդության, դիաբետի, սրտանոթային հիվանդությունների։ Տելոմերների երկարությունից է կախված կյանքի տևողությունը։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Նշվում է, որ ծովաստղերը կարող են առանց ծերանալու հարյուրավոր տարիներ ապրել։
Շվեդ մասնագետները չափել են տելոմերների երկարությունը և ուսումնասիրել Сoscinasterias tenuispina ծովային աստղերի առանձնահատկությունները։ Ուսումնասիրությունն անցկացվել է Միջերկրական ծովում և Ատլանտյան օվկիանոսում։ Դրանք բազմանում են և սեռական ճանապարհով, և ինքնակլոնավորմամբ։
Հետազոտողները նկատել են, որ երբ ծովաստղերը բազմանում են ոչ սեռական ճանապարհով, արտադրվում է հատուկ տեսակի ԴՆԹ, ձևավորվող հյուսվածքներով տելոմերները ավելի երկար են լինում, քան հին հյուսվածքում։ Այսինքն՝ դրանք թարմացվում են։ Մասնագետները հույս ունեն, որ իրենց եզրակացությունները կօգնեեն կանխել ծերացումը մարդկանց մոտ։










































