Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը մանուկներին

Ապրիլի 17-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին տոնախմբում է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորական ուղերձ է հղել մանուկներին, որում մասնավորապես ասվում է.

«Մեր սիրելի զավակներ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ Մանուկների օրհնության օրվա առիթով, որն առավել պայծառանում է Ծաղկազարդի տոնի հոգեզվարթ խորհրդով£

Ձեզ պես մանուկներ Երուսաղեմում ընդառաջ ելան, ողջունեցին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին և ընդունեցին Նրա օրհնությունը: Այսօր դուք ևս, ձեր ծնողների ուղեկցությամբ ուռենու ճյուղեր առած, ուրախ հոգով գնում եք եկեղեցիներ` ստանալու մեր Տիրոջ օրհնությունը£ Փրկչի օրհնությունը ձեզ վրա է սիրելիներ, ամուր պահեք սերը մեր Սուրբ Եկեղեցու և Հայրենիքի հանդեպ և ապրեք` հավատալով ու վստահելով Աստծուն, հավատարիմ մնալով Նրա պատվիրաններին:

Մանուկների օրհնությունն իր խորհրդով պիտի զորացնի նաև ձեր ծնողաց սրտերում սիրո, զոհողության ու անձնվիրումի ոգին: Այն պիտի առիթ դառնա վերստին արժևորելու և գնահատելու հայրենի ավանդների ու քրիստոնեական արժեքների վրա խարսխված կրթությունն ու դաստիարակությունը, որոնք երաշխիքներն են մեր Հայրենիքի ու ժողովրդի վաղվա լուսավոր և պայծառ կյանքի:

Սիրելի զավակներ

Մեր, աղոթքով առ Բարին Աստված մաղթում ենք ձեզ երկնառաք պարգևներով լեցուն, ուրախ ու անվրդով մանկություն: Թող մեր Տեր Հիսուս Քրիստոս պահի ու պահպանի ձեզ և ձեր ծնողներին Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո այսօր և միշտ: Ամե»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում