Չեչնիայի ղեկավար Ռազման Կադիրովը չի կարողանա եկամուտ ստանալ չեխական մրցումներում իր մրցավազքի ձիերի հնարավոր հաղթանակներից: Rosbalt-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Չեխիայի ֆինանսների նախարարությունում:
Գերատեսչությունում նշել են, որ «այդ գործունեությունից ցանկացած եկամուտ կօգտագործվի բացառապես ունեցվածքի կառավարման և պահպանման համար»: Եթե եկամուտները գերազանցեն ծախսերը, դրանք կսառեցվեն Չեխիայի տարածքում:
Այդ որոշման պատճառը Կադիրովի դեմ անհատական պատժամիջոցների երկարաձգումն է, որը Չեխիայում 10 մրցավազքի ձի ունի:











































