Կոտ դ՝Իվուարում անցկացված հատուկ գործողության ընթացքում մոտ 50 երեխաներ ազատվել են ստրկությունից։ Ձերբակալվել է 22 մարդ։ Այս մասին ասվում է Ինտերպոլի պաշտոնական կայքում։
Հատուկ գործողությունը, որին մասնակցել են իրավապահ մարմինների մոտ 200 աշխատակիցներ, անցկացվել է հունիսի 1-6-ը՝ երկրի հարավ-արևմուտքում։
Նշվում է, որ 5-16 տարեկան երեխաներն աշխատել են իրենց առողջությանը սպառնացող ծայրահեղ պայմաններում։
Երեխաները ծագումով եղել են Բուրկինա-Ֆասոյից, Գվինեայից, Մալիից, ինչպես նաև Կոդ դ՝Իվուարի հյուսիսային մասից։










































