Ավելի քան 700 մարդ Ավստրալիայում ձմեռային արևադարձի օրը դիմավորել են մերկ՝ Տասմանիա նահանգի Դերուենտ գետում լողալով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Օդի ջերմաստիճանն այդ պահին չի գերազանցել 1 աստիճան Ցելսիուսը, իսկ ջրի ջերմաստիճանը եղել է 11 աստիճան։
Միջոցառմամբ ավարտվել է երաժշտության և արվեստի ձմեռային փառատոնը, որն ամեն տարի անցկացվում է կղզում։










































