Նախնական պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Բրյուսելում հունական պարտքի հարցով արտահերթ Եվրագագաթնաժողովի ժամանակ, Հունաստանի համար միանշանակ չդարձան: Մի կողմից՝ երկիրը մնում է եվրոգոտում և ԵՄ-ից գումարային առաջարկ ստանում, մյուս կողմից՝ ստիպված է գնալ փոխզիջման՝ տարածաշրջանում պահպանելով սոցիալական լարվածությունը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Բանակցային գործընթացը սկսվել է դեռ կիրակի օրը, երբ Հունաստանի իշխանություններն ուշ երեկոյան իրենց առաջարկությունը ներկայացրին ԵՄ-ին: Երկուշաբթի առավոտյան պարտապաններից ստացվեց առաջարկության ևս մեկ վերամշակված տարբերակ:
Եվրահանձնաժողովին բավարարել էր փաստաթուղթը, երկուշաբթի օրն ավելի ուշ առաջարկությունները ուսումնասիրվել են Եվրոխմբի նիստում, որին մասնակցել են ԵՄ երկրների ֆինանսների նախարարները:











































