Facebook Moments հավելվածը չի գործի Եվրոպայում և Կանադայում՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում տեղի օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դեմքերը ճանաչող Facebook Moments-ի հավելվածի տեխնոլոգիան խախտում է անձնական տվյալների պաշտպանության մասին եվրոպական օրենսդրությունը:
«Մեզ անհանգստացնում է, որ Facebook-ը հասանելիություն ունի կենսաչափական տեղեկատվությանը և այն օգտատերերի մասին վիթխարի ծավալի տեղեկությունների հետ համադրելու հնարավորություն՝ ներառյալ նրանց կենսագրությունը, գտնվելու վայրը և կապը այլ մարդկանց հետ»,- ասվում է Կանադայի մասնավոր կյանքի պաշտպանության իրավունքի հարցերով օմբուդսմենի հայտարարության մեջ:











































