Բաղրամյան պողոտայում նստացույց անող՝ հոսանքի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով հավաքված քաղաքացիներն այս պահին քննարկում են իրենց հետագա անելիքները:
Ակտիվիստներից Մաքսիմ Սարգսյանն առաջարկեց վերադառնալ Ազատության հրապարակ և շարունակել քննարկումները: Ցուցարարների մի մասը, սակայն, հայտարարեցին, որ չեն պատրաստվում հեռանալ Բաղրամյան պողոտայից:
20 րոպե տևած քննարկումից հետո ցուցարարների մեծ մասը որոշեց մնալ Բաղրամյան պողոտայում: Այս պահին քննարկումը շարունակվում է:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ հայտարարեց, թե իրենք տարբեր ահազանգեր են ստացել, որ պողոտայի հարակից շենքերի բնակիչները բողոքում են, որ իրենց անդորրը խախտվում է այս ակցիայի պատճառով: Հավաքվածները սուլոցներով թույլ չտվեցին Օսիպյանին շարունակել խոսքը:









































