Շենգենյան վիզայի ստանալու պայմանները խստացվում են հունիսի 23-ից, հայտնում է korrespondent.net-ը:
Այժմ զբոսաշրջիկների կամ ԵՄ մեկնողների համար փաստաթղթերի ձևակերպումը բավականին բարդացել է: Արդեն հնարավոր չէ այն ձևակերպել «հեռակա»` ուղղակի փասթաթղթերի փաթեթը ուղարկելով գործակալություն:
Զբոսաշրջիկները պետք է անձամբ ներկայանան դեսպանատուն կամ վիզայի կենտրոն և ներկայացնեն բիոմետրիկ տվյալներ` մատնահետքեր և թվայնացված լուսանկար: Մատնահետքեր չեն ներկայացնում միայն 12 տարեկանից փոքր երեխաները:








































