Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկկի Հեյլին և հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը խորհրդարանի մոտ տեղադրված հուշարձանի վրայից Կոնֆեդերացիայի դրոշը հանելու մասին առաջադրանք կտան: Այս մասին հայտնում է NBC News-ը:
Քաղաքային եկեղեցում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Չարլսթոնի քաղաքապետը ելույթ է ունեցել ստրկատիրական խորհրդանիշով դրոշը հանելու օգտին:
«Տանիքի վրայից հեռացրե՛ք խորհրդանիշը, որը սխալմամբ քաջալերում է ռասսայական գերազանցության և անհանդուրժողականության գաղափարները»,- նշել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Չարլսթոնի աֆրոամերիկյան եկեղեցում 21-ամյա Դիլան Ռուֆը ռասսայական ատելության հողի վրա ատրճանակով սպանել է 9 մարդու:











































