«Մեր հավաքը խաղաղ է, և մենք կոչ ենք անում մեր ընկերներին միանալ մեզ, մենք շարունակում ենք խաղաղ պայքար, մենք ոստիկանության դեմ դուրս չենք եկել։ Ովքեր շշեր կնետեն ոստիկանության կողմը, դուրս շպրտեք։ Մենք պայքարը խաղաղ է, և մենք հաղթելու ենք, միացեք հայեր»,-նստացույց անողներին դիմեց քաղաքացիական ակտիվիստը։ Այս պահին ուրախ տրամադրությունը շարունակվում է։
Լրագրողները Բագրատ եպիսկոպոս Գալստանյանից հետաքրքրվեցին ինչու է եկել ցույցին, արդյոք կո՞ղմ է հոսանքի սակագնի բարձացմանը։ Ի պատասխան Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ ինքը կողմ է առողջ հասարակությանը։