Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի է ունենում շան մսի ամենամյա փառատոնը` չնայած կենդանիների պաշտպանների բողոքի ցույցերին: Այս մասին գրում է BBC-ն:
Չինաստանի Գուանսի գավառի Յուիլին քաղաքում կսպանեն 10 հազար շների և կբաժանեն միսը`ի պատիվ ամառային արևագալի:
Նշենք, որ փառատոնը արգելելու պահանջի միջնորդագրի ներքո ստորագրել է մոտ 4 մլն մարդ, և քարոզին աջակցություն են ցույց տվել ինչպես չինացի, այնպես էլ օտարերկրացի հայտնիներ:
Հայտնիները`այդ թվում նաև բրիտանացի կատակերգու Ռիքի Ջերվեյսը Twitter-ի իր էջում փառատոնի նկատմամբ իր վերաբերմունքն է հայտնել` օգտագործելով #StopYuLin2015 հիշթեգը:






































