Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսի և Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի ծառայություններով, տեղեկացնում է The Telegraph-ը:
«Կարմիր սատանաներ»-ը պատրաստ են Դավիդ Դե Խեայի տրանսֆերը փոխարինել Սերխիո Ռամոսի տրանսֆերով: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռամոսը մտադիր է լքել «Ռեալ»-ը:
Ինչ վերաբերում է Շվայնշտայգերին, ապա վերջինիս անձամբ ցանկանում է թիմ հրավիրել Լուի վան Գալը:









































