«Ալլա՛հ: Ազատությու՛ն: Սիրիա՛»: Այսպիսի կարգախոսներով երեկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի է ունեցել վերջին շաբաթների ամենամարդաշատ հակակառավարական ցույցը:
Այս մասին հաղորդում է BBC-ն: Որոշ լրատվական գործակալություններ հաղորդում են, որ ուրբաթօրյա աղոթքից հետո Դամասկոսի փողոցներում հավաքվել է մինչև 50 հազար ցուցարար:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Դարաա, Բանիաս և Դեր Զոր քաղաքներում:
Իրավապահները Դամասկոսի ցույցը ցրել են մահակներով, արցունքաբեր գազով: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: