ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Թոսի շրջանում հայտնաբերվել է Սպիտակ տան նախկին շեֆ խոհարարի`Ուոլթեր Շեյբի մարմինը: Նա սպասարկել է Բիլլ Քլինթոնին և Ջորջ Բուշ կրտսերին: Այս մասին հաղորդում է News Week պարբերականը:
Շեյբը միայնակ արշավի է դուրս եկել հունիսի 13-ին: Այն բանից հետո, երբ հարազատները չեն կարողացել նրան զանգահարել, նա անհետ կորած է հայտարարվել, և փրկարար ծառայությունները սկսել են 5 օր տևած որոնումները:
Շեյբի ավտոմեքենան հայտնաբերվել է Յերբա-Կանյոն կայանատեղիում, մարմինը`նշված վայրից 2.5 կմ հեռավորության վրա`գետի հատակին: Մահվան պատճառները մամուլը չի հրապարակում:










































