47-ամյա Քայլի Մինոուգն այս ամառ գովազդում է ներքնազգեստի Sloggy ապրանքանիշը, որը շեշտը դնում է հարմարավետության վրա: Ապրանքանիշը ներկայացրել է Մինոուգի նոր ֆոտոշարքը, որում նա ցուցադրում է Ever New հավաքածուն, հայտնում է spletnik.ru-ն:
«Ես և այդ ապրանքանիշն ազատության միանման ձգտում ունենք, ուստի ես ուրախ եմ, որ մենք միասին ենք աշխատում»,- ասում է Քայլին համագործակցության մասին:
Քայլին հարցազրույցում նշում է, որ իրեն չի զգում 50-ին մոտ. «Երբ ես ինձ ասում եմ, որ արդեն 45-ն անց եմ, մտածում եմ. «Իրո՞ք: Սպասեք, դա ինչ է, կատակ չէ՞»: Եվ այնուամենայնիվ, պետք է դա ընդունել, նույնիսկ եթե բոլորովին չես ուզում»:











































