ՆԱՏՕ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ դիմակայության և սպառազինության մրցավազքի և շարունակում է աշխատել համագործակցային հարաբերությունների ստեղծման վրա՝ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը մամլո ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք սառը պատերազմի վիճակում չենք, սակայն մենք նաև ռազմավարական գործակցության մեջ չենք Ռուսաստանի հետ։ Այդ իսկ պատճառով մենք ունենք ինչ-որ միջին բան՝ սառը պատերազմի պատմական փորձի և սառը պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության սահմանման փորձի միջև»,- ասել է նա։
«ՆԱՏՕ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ դիմակայության, մենք չենք ձգտոմ սպառազինության մրցավազքի։ Մենք շարունակում ենք ձգտել Ռուսաստանի հետ առավել կառուցողական համագործակցության»,- նշել է Սթոլթենբերգը։









































