Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի գավաթի 2015/16թթ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Հայտնի են Հայաստանը ներկայացնող 3 թիմերի մրցակիցները։ «Բանանց»-ի հակառակորդը «Բիրկիրկարա»-ն է (Մոլդովա), «Շիրակ»-ի մրցակիցը՝ «Զրինսկի»-ն (Բոսնիա և Հերցեգովինա), «Ալաշկերտ»-ի հակառակորդը՝ «Սենթ Ջոնսոն»-ը (Շոտլանդիա)։
Առաջին խաղերը տեղի են ունենալու հուլիսի 2-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 9-ին։







































