Եվրոպական արժութային միությունը (EMU) իր այսօրվա վիճակում «նման է տան, որի շինարարությունը մի քանի տասնամյակ է ընթացել, և որը, սակայն, միայն մասամբ է ավարտվել»: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Բրյուսելում հունիսի 25-26-ը նախատեսված ԵՄ գագթնաժողովին ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի զեկույցում:
Փաստաթուղթը Յունկերը պատրաստել է Եվրոպական խորհրդի, Եվրախորհրդարանի, Եվրոպական կենտրոնական բանկի և Եվրոխմբի նախագահների հետ համատեղ:
«Եկել է ժամանակը դրա հիմքերն ամրապնդելու և EMU-ն վերածելու այն բանի, ինչ մենք այն ծրագրում էինք՝ ծաղկման տեղ բալանսավորված տնտեսական աճի և գների կայունության, մրցակցային սոցիալական շուկայական տնտեսության՝ կենտրոնացած լրիվ զբաղվածության և սոցիալական առաջընթացի վրա»,- ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ եվրոն պարզապես եվրոպական միասնական արժույթ չէ, այլ քաղաքական և տնտեսական նախագիծ. «Այդ ընդհանուր ճակատագիրը պահանջում է համերաշխություն ճգնաժամի պայմաններում և բոլոր անդամների կողմից համատեղ համաձայնեցված կանոնների հարգանք»:








































