Tuesday, 23 04 2024
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը

Հայտնինե՛ր, հրապարակեք վիրավորական բառերի ձեր ցանկն ու գնացուցակը

Մինչ Փաստաբանական պալատը, ԶԼՄ-ները եւ օրենսդիրը կորոշեն, թե ինչպես անեն, որ ազատ խոսքի իրավունքը չոտնահարվի, փաստաբանները խելամիտ վարձատրություն ուզեն, լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունները չխեղդվեն հայցերի տակ, նախկին եւ ներկա պաշտոնյաներն էլ պաշտպանված լինեն վիրավորանքներից ու զրպարտանքներից, հուշենք կարճ ճանապարհը:

Այն պաշտոնյան, ով գալիս է իշխանության, պետք է հրապարակի իր ունեցվածքի եւ իր համոզմամբ` վիրավորանք պարունակող բառերի ողջ ցանկը. քանի բանկ, տուն կամ ամառանոց ունի, որտեղ, որն ինչ արժեքով է ձեռք բերել, որ բառերից է վիրավորվում, որ բառից` քանի դրամի չափով: Կարելի է սահմանել նաեւ կոնկրետ սակագներ. ասենք` «հիմար» բառի համար փոխհատուցումն արժենա 10.000 դրամ, «ստիլյագ»` 1000 դրամ, «ծեծ ուտելու սովորություն ունեցող»` 3000 դրամ «ադամանդե» (պարզվում է` դրանից էլ են վիրավորվում)` 100 դրամ… Շահագրգիռ կողմերն էլ թող այդ սակագները դնեն քննարկման, որոշեն` դրանց դիմաց փոխհատուցումը խելամի՞տ է, թե՞ ոչ եւ հաստատեն: Դրանից հետո էլ լրատվամիջոցը կորոշի` այդ ցուցակը շրջանցի՞, թե՞ դրանից օգտվի` կրկնակի, եռակի անգամ` գերակա հանրային շահի շրջանակներում պահպանելով խոսքի ազատության իր իրավունքը:

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում բավական շատացել են ԶԼՄ-ների դեմ պատվի, արժանապատվության, գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հիմքերով դատական հայցերը, որոնց դատական ծախսերի մեջ մտնում է նաեւ փաստաբանի ողջամիտ վարձատրությունը, Փաստաբանական պալատը երեկ նախաձեռնությամբ էր հանդես եկել. ՓՊ-ի խորհրդին առընթեր Գիտա-վերլուծական կենտրոնի խորհուրդը մինչ փաստաբանի ողջամիտ վարձատրության չափը որոշելու կարգի նախագիծը ՓՊ-ի խորհրդի դատին, այնուհետեւ դատարանների խորհրդին ու օրենսդրին ներկայացնելը քննարկման էր դրել լրատվամիջոցների եւ դատական դեպարտամենտի ներկայացուցիչների հետ: ՓՊ-ի փաստաբան Արա Զոհրաբյանը նշեց, որ իրենք ցանկանում են, որպեսզի նվազեցվի վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսվող փոխհատուցման առավելագույն շեմը:

ՓՊ-ի նախագծով առաջարկվում է վիրավորանքի կամ զրպարտության միջոցով անձի պատվին եւ արժանապատվության պաշտպանության պահանջի դեպքում փաստաբանի հոնորարի առավելագույն շեմը 1 միլիոնից իջեցնել 300 հազար դրամի, իսկ գործարար համբավի պաշտպանության դեպքում` 2 միլիոնից դարձնել ոչ ավելի, քան 500 հազար դրամ: Ա.Զոհրաբյանը միաժամանակ նշեց, որ չկան «ողջամտություն» եւ «խելամտություն» ասվածը որոշելու հստակ չափորոշիչներ, սակայն օրենսդիրը դատավարական օրենքներում այդ հասկացություններն օգտագործելով` դատարանին օժտել է վստահորդի եւ փաստաբանի միջեւ կնքված պայմանագրում նշված գումարի ողջամտությունն ինքնուրույն որոշելու լայն հնարավորությամբ: Փաստաբանը չմոռացավ խոսել նաեւ օրենքի բացի մասին. եթե մասնավոր զրույցում մեկը մյուսին վիրավորի, հնարավոր չի լինի փոխհատուցում ստանալ, մինչդեռ ԶԼՄ-ների դեպքում դա` որպես մահակ, շատ լավ օգտագործվում է:

Փաստաբան Կարեն Մեջլումյանի խոսքով, օրենքի ապաքրեականացումից հետո ցանկացած քննադատություն կարող է համարվել վիրավորանք. «Եթե վիրավորանքն այն ժամանակ պատժվում էր, եթե ոչ պարկեշտ ձեւով էր արված, այսպես ասենք` հայհոյանք կամ դրա նման որեւէ բան, այժմ» ոչ պարկեշտ» ձեւակերպումը հանվել է» եւ պատասխանատվության սահմաններն ընդլայնվել են: Փաստաբանը նկատում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը զրպարտանքի եւ վիրավորանքի համար սահմանելով 1 եւ 2 միլիոն դրամի փոխհատուցումներ, ըստ էության, նախատեսել է բարոյական վնասի փոխհատուցում, որը կիրառվում է միայն ԶԼՄ-ների դեմ հայցերի ժամանակ: Իսկ ավելի ծանր հանցանքների դեպքում, չգիտես ինչու, բարոյական նորմերի փոխհատուցման իրավունք չի նախատեսվում: Օրինակ, ինչո՞ւ «չոռ» արտահայտությունը կարող է բարոյական վնաս առաջացնել, իսկ բռնաբարությունը` ոչ: Այսինքն` այստեղ պատասխանատվության անհամաչափություն խնդիր կա:

Կ.Մեժլումյանը կիսեց կարծիքը, որ ԶԼՄ-ների դեմ գործերով փաստաբանները ահռելի գումար` 3 մլն դրամ են պահանջում, ինչն արդեն նախադեպ ունի եւ վատ պրակտիկա է դառնում: Եվ դա այն դեպքում, երբ հայցվոր կողմի փաստաբանը անելիք գրեթե չունի. միայն ասում է, որ հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, իսկ ԶԼՄ-ի շահերը ներկայացնող փաստաբանը ստանձնում է ապացուցման ամբողջ բեռը: Կարեն Մեջլումյանի կարծիքով, վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացված օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, եւ որպես ԶԼՄ-ներից մեկի շահերի ներկայացուցիչ ապրիլի 21-ին կայանալիք դատական նիստում միջնորդելու է դատարանին, որպեսզի վերջինս այդ օրենքի հակասահմանադրական լինելու հանգամանքը պարզելու նպատակով դիմի Սահմանադրական դատարան: Իսկ մինչ ՍԴ-ը կորոշի այդ օրենքի ճակատագիրը, ՓՊ-ը կսահմանի տարբեր գործերով վարձատրության չափերի իր կողմնորոշիչ գնացուցակը, որը թեեւ պարտադիր չի լինի փաստաբանների համար, բայց դրանով կկարողանան ե՜ւ վերջիններս կողմնորոշվել, ե՜ւ նրանց վստահորդները: Փաստաբանների պալատի խորհրդի կողմից ընդունվելիք որոշումը եւս չի կարող պարտադիր դառնալ դատավորների համար, այլ կկրի խորհրդատվական բնույթ` միայն դատարանների խորհրդին ներկայացնելուց եւ դրական արձագանք ստանալուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում